Վաճառքում մեքենա

Տուգանքների աղյուսակ

Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը
 
Հոդվածը
մասը
Հոդվածի դիսպոզիացիան տույժ-տուգանք
Հ-123
մ -1
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը 5.000
Հ-123
մ -2
Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարելը 20.000
Հ-123
մ -3
Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը 40.000
Հ-123
մ -4
Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը 50.000
Պարզաբանում  Հ-123

6. Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր։

7. Սույն օրենսգրքի 123, 1231, 1232, 1233, 1234, 1235, 124, 1241, 1242, 1243, 1244 և 1245, 125, 126, 128, 129, 131, 132 և 133-րդ հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմոբիլների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները, իսկ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի երեսունիններորդ մասում` լողամիջոցները:

Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում, կամ բացակայում է տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին վկայականը: