Վաճառքում մեքենա

Տուգանքների աղյուսակ

Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները
 
Հոդվածը
մասը
Հոդվածի դիսպոզիացիան տույժ-տուգանք
Հ-132
մ -1
Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը 1-ին  անգամ -20.000

2-րդ անգամ -40.000

3-րդ անգամ -60.000
Հ-132
մ -2
Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը 1-ին  անգամ -100.000

2-րդ անգամ -200.000

3-րդ անգամ -300.000
Հ-132
մ -3
Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը 1-ին  անգամ -50.000

2-րդ անգամ -100.000

3-րդ անգամ -150.000
Հ-132
մ -4
Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականովտրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը 1-ին  անգամ -50.000

2-րդ անգամ -100.000

3-րդ անգամ -150.000