Վաճառքում մեքենա

Տուգանքների աղյուսակ

Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը  
 
Հոդվաց մասը Հոդվածի դիսպոզիացիան տույժ - տուգանք
Հ-125
մ-1
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծերը երկաթուղային գծանցներով չհատելը, երկաթուղային գծանցներով անցնելիս ճանապարհը գնացքին (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չզիջելը 10.000 
Հ-125
մ-2
Երկաթուղային գծանցին մոտենալիս գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով չղեկավարվելը 20.000 
Հ-125
մ-3
Փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (անկախ լուսացույցի ազդանշանից), լուսացույցի արգելող ազդանշանի (անկախ ուղեփակոցի առկայությունից և դիրքից), տեսանելիության սահմաններում գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) մոտենալու, գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքերում վարորդի կողմից գծանց մուտք գործելը 10.000
Հ-125
մ-4
 Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդի կողմից ուղևորներին անհապաղ չիջեցնելը, գծանցն ազատելու համար միջոցներ չձեռնարկելը, տրանսպորտային միջոցի մոտ չմնալը, ընդհանուր տագնապի ազդանշան չտալը, ինչպես նաև գնացք երևալու դեպքում կանգառի (տագնապի) ազդանշան տալով ընդառաջ չվազելը 10.000
Հ-125
մ-5
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը, ուղեփակոցը ինքնակամ բացելը, առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ գծանցով երթևեկելը և տրակտորային քարշատափաններ քարշակելը 20.000

6. Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հաջորդող տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես կանգառի (տագնապի) ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
 

7. Գծանցի հերթապահի արգելող ազդանշան են համարվում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը: