Վաճառքում մեքենա

Տուգանքների աղյուսակ

Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը
 
Հոդվածը
մասը
Հոդվածի դիսպոզիացիան տույժ - տուգանք
1-ի անգամ Պաշտ.անձ. նկատ
Հ-123.5
մ-1
Անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը 10.000  
Հ-123.5
մ-2
Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը 5.000  
Հ-123.5
մ-3
Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը վարելը 20.000  
Հ-123.5
մ-4
Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) տրանսպորտային միջոցները վարելը 100.000  
Հ-123.5
մ-5
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշներն (համարանիշը) այլ անձի հանձնելը 100.000  
Հ-123.5
մ-6
Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլետների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցները վարելը 5.000  
Հ-123.5
մ-7
Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը 5.000 100.000
Հ-123.5
մ-8
Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը 50.000  
Հ-123.5
մ-9
Հայաստանի Հանրապետության տարածքում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը 50.000  
Հ-123.5
մ-10
ՏԴեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը 100.000  

Պարզաբանում   Հ-123.5
 

11. Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
 

12. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:
 

13. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ: